Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագ է մատուցվել: Այս մասին գրում է AnalitikaUA.net-ը։
Կիևում Սրբոց Նահատակաց մատուռում աղոթքը հնչել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հոգեհանգստյան արարողությանը ներկա են եղել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայում Հայերի միության, ինչպես նաև Կիևի հայ համայնքի ներկայացուցիչները:
Պարբերականը նշում է, որ երկրի շատ շրջաններում հայկական համայնքներն ամեն տարի տարբեր միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: