կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-07 21:05

Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ  ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշել է Ջանոյանը:

Նա հավելե է, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։