կարևոր
352 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-07 19:18

Արտգործնախարարները կարեւորել են ռազմագերիների, զոհվածների մարմինների փոխանակման հարցը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արտգործնախարար Արա Այվազյանի Մոսկվա աշխատանքային այցի առանցքում Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպումն էր:

Այվազյանի ու Լավրովի համատեղ քննարկման օրակարգում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման գործնական քայլերն էին եւ դրանց կից գործողությունները:

Մինչ Լավրովի հետ հանդիպումը, նախարար Այվազյանի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիր, ծաղկեպսակ դրել՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Նախարարը հանդիպել էր Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Մանրամասներին տեղյակ է՝ Մարին Մելիքսեթյանը։