12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորեւ․
«Հայրենիքի փրկության շարժումը ժամ առ ժամ թափ է հավաքում՝ ստանում հասարակության ամենալայն շրջանակների աջակցությունը։
Այս փաստից ահաբեկված ռեժիմը՝ բռնությամբ, ստով, շանտաժով եւ երեսպաշտությամբ փորձում է կասեցնել ժողովրդի համախմբումը:
Վստահաբար ասում եմ՝ չի ստացվելու, չեք հաջողելու:
Փաստորեն, Հայրենիքի փրկության շարժման առաջարկած լուծումներին միակ հակադարձումը հանրությանը քաղաքացիական պատերազմով սպառնալն է։
Հոգեվարքի մեջ գտնվող ռեժիմը, նրան աջակցող, քաղաքացիական բախումների հրահրման հարուստ փորձ ունեցողները պետք է հստակ գիտակցեն․
Հայրենիքի փրկության շարժումն առաջին իսկ օրից բացառել է բռնությունը։ Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ անցումային կառավարության ձեւավորումը տեղի է ունենալու միայն իրավական, սահմանադրական ճանապարհով։
Նիկոլը չունի հանրային աջակցություն։ Այս պահին նրա կողքին են մի խումբ՝ իրենց դիրքորոշումներում տատանվող քպ-ականներ, մի քանի սադրիչ արկածախնդիրներ։ Հետեւաբար՝ բախումն բացառված է․ հակամարտող կողմեր պարզապես չկան ։
Կա խոցված արժանապատվությամբ, դավաճանված մի ողջ ժողովուրդ, որն օր օրի արթնանում է թմբիրից եւ գիտակցում կորուստը։
Նիկոլ Փաշինյանը հեռանալու է։ Մենք զերծ ենք պահելու Հայաստանը նոր ցնցումներից եւ ողջամիտ ժամկետներում երաշխավորելու ենք ՀՀ քաղաքացիների ազատ եւ արդար ընտրության իրավունքը։
Մնում է միայն զարմանալ իմաստունի համարում ունեցող որոշների անտրամաբանական եզրակացությունների եւ իշխանություններին պաշտպանելու հուսահատ փորձերի վրա։
Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը կենսական անհրաժեշտություն է։
Հեռացնենք Նիկոլին, փրկենք հայրենիքը։ Առանց Նիկոլ Հայաստան»։