կարևոր
2111 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-07 17:50

Փաշինյանը պետք է անցնցում հեռանա իշխանությունից. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Փաշինյանը պետք է անցնցում հեռանա իշխանությունից. Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի կոմունիստական կուսակցությությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը.

«Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն արդեն երկուսուկես տարի ահազանգում է, որ Հայաստանում իշխանությունը զավթած քաղաքական արկածախնդիրները, իրենց մարտնչող դիլետանտիզմով և արևմտյան տարբեր կենտրոններից հրահանգավորվելով, մեր երկիրը տանում են դեպի կործանում, ինչի ականատեսը մենք լինում ենք ամեն օր։

Արցախում կրած խայտառակ պարտությունը՝ իր դառը հետևանքներով, առողջապահական համակարգի կոլապսը, տնտեսության տապալումն ու հասարակության ծայրաստիճան բևեռացումը փաստում են, որ վարչապետն ու ողջ իշանությունը պետք է հրաժարական ներկայացնեն։

Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այլևս անկարող է որևէ դրական քայլ կատարել մեր երկրի համար, անգամ շատ մեծ ցանկության դեպքում։ Առջևում մեզ սպասվում են դեռ ծանր ժամանակներ, որոնց հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ուստի հարկավոր է, որպեսզի նա Սահմանադրության շրջանակներում ներկայացնի հրաժարական և անցնցում հեռանա իշխանությունից»,- ասվում է հայտարարությունում։