09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ մանրամասն քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների դադարեցման նպատակով ձեռնարկված միջնորդական ջանքերի, ինչպես նաեւ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով Բաքվի եւ Երեւանի խնդրանքով տեղակայված ռուս խաղաղապահների գործունեության մասին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը նպաստում է տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր կայունացմանը:
Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել հետագայում համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։