12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան հայտարարություն է տարածել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը.
«ՀՀ կառավարությունն իր 03․12․2020թ․ նիստի օրակարգում անհիմն, առանց օրենսդրորեն նախատեսված քննարկումների, որպես անհետաձգելի և չզեկուցվող հարց ընդգրկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հավանություն տվեց՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային ժողով հրատապության կարգով քննարկելու և ընդունելու առաջարկությամբ: Որոշումն ընդունվեց, երբ երկրում հրատապ լուծում պահանջող մի շարք կարևորագույն՝ հումանիտար, տնտեսական, սոցիալական, պաշտպանական և բազմաթիվ այլ խնդիրներ կան:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը լայնորեն քննարկվել է ԳԱԱ գիտական կազմակերպությունների կոլեկտիվների ժողովներում, ԳԱԱ տնօրենների խորհրդում, ԳԱԱ անդամների ժողովում: Բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ և դիտողություններ պարբերաբար ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հիմնականում չեն ընդունվել, նույնիսկ ներկայացված ամփոփագրերում զարմանալիորեն արտացոլված չեն:
Ներկայացված օրենքի նախագծով կազմաքանդվում է ՀՀ գիտությունների ակադեմիական համակարգը, և վտանգի տակ է դրվում հիմնարար գիտությունների զարգացումը: Վերացվում են ՀՀ Սահմանադրությամբ և տարբեր օրենքներով նախատեսված ԲՈՒՀ-ական և գիտական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունները, խախտվում են կրթության, գիտության հիմնական շահառուների իրավունքներն ու օրինական շահերը:
Անընդունելի է երկրում ռազմական դրության, հետպատերազմական և համավարակի այս ծանր ժամանակաշրջանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նման նախագծի՝ առանց վերջնական հանրային քննարկումների և հավանության արժանանալու հրատապ կերպով օրակարգ բերելը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ ԳԱԱ-ն պահանջում է.