կարևոր
559 դիտում, 6 ամիս առաջ - 2020-12-07 16:15

Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան․ ես հաճույքով կժամանեմ. Սերգեյ Լավրով

Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան․ ես հաճույքով կժամանեմ. Սերգեյ Լավրով

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հրավիրել է այցելել Երևան: Այս մասին դեկտեմբերի 7-ին նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերգեյ Լավրովը:

«Մենք ունեցանք շատ օգտակար ու ամբողջական առաջին կոնտակտը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ: Արա Այվազյանն ինձ հրավիրեց հերթական անգամ այցելել Երևան: Ես հաճույքով կժամանեմ: Ժամանակացույցի մասին կպայմանավորվենք հետագայում»,- ասաց Լավրովը:

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։