կարևոր
1180 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-07 16:10

Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կկատարի ԿԽՄԿ բյուջեին՝ Արցախում աշխատելու համար

Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կկատարի ԿԽՄԿ բյուջեին՝ Արցախում աշխատելու համար

Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել լրացուցիչ վճար տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բյուջեին, որը երկար տարիներ աշխատում է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք ամեն կերպ աջակցում ենք միջազգային կազմակերպությունների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ռեսուրսները, փորձն ու ներուժը Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնման համար։ Մասնավորապես, ռուսական ղեկավարությունը որոշում է ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեին լրացուցիչ միանվագ կամավոր մուծում տրամադրելու մասին, որը երկար տարիներ աշխատում է ինչպես տարածաշրջանում, այդ թվում՝ Երեւանում եւ Բաքվում, այնպես էլ անմիջականորեն Ստեփանակերտում», - ասել Է Լավրովը: