Ռուսական կողմը Ղարաբաղում իր խաղաղապահների միջոցով կնպաստի գերիների փոխանակմանը: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Գերիների փոխանակման հարցը կարևորագույն հարց է: Մեր խաղաղապահների միջոցով փորձելու ենք միջնորդել այս հարցի հնարավորինս արագ ավարտին հասցնելուն: Գիտենք, թե դա ինչ սուր հարց է գերիների հարազատների, մտերիմների, ընկերների համար, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման հարցը, որը նույնպես պետք է շուտ լուծել»,- ասել է Լավրովը:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում գրավյալ դիրքերում, այնուհետեւ մի շարք շրջաններ անցնում են Բաքվի վերահսկողության տակ, կողմերը գերիների փոխանակում են իրականացնում, շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միացնում է Ղարաբաղը Հայաստանին, տեղակայվում են ռուս խաղաղապահներ: