522 դիտում, 2020.12.07 14:59

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն հավաքների մասնակիցները. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը իրազեկման թերթիկ է ներկայացրել

Ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն հավաքների մասնակիցները. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը իրազեկման թերթիկ է ներկայացրել

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ներկայացնում է հավաքի մասնակիցների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման թերթիկը, որը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել ձեր իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը։

24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել Հանձնախմբի թեժ գծի հեռախոսահամարը՝ 043200597։

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

ՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • Հավաքի մասնակիցը հավաքի ընթացքում պարտավոր է
  1. հավաքի ընթացքում չկրել զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ.
  2. Հավաքի կազմակերպիչների կողմից հավաքից հեռացվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
  3. Հավաքի կազմակերպիչների հավաքը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հավաքի վայրից.
  4. Որևիցե կերպ չխոչընդոտել հավաքի խաղաղ ընթացքին։
  • Հավաքի ընթացքում ձերբակալվելիս կամ բերման ենթարկվելիս հավաքի մասնակիցը իրավունք ունի
  1. Հավաքի մասնակիցը իրավունք ունի նկարահանել և կամ համացանց ներբեռնել ոստիկանության ցանկացած գործողություն,
  2. Հավաքի մասնակցին դիմելիս, որևէ պահանջ ներկայացնելիս, նրան բերման կամ ձերբակալման ենթարկելիս ոստիկանության ծառայողը պարտավոր է  ներկայանալ` հայտնելով իր պաշտոնը, կոչումը և ազգանունը,
  3. Ոստիկանության աշխատակիցները հավաքի մասնակցին բերման կամ ձերբակալման ենթարկելու դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները,
  4. Քրեական գործի  շրջանակում կամ  ցանկացած հիմքով բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու դեպքում անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին, այդ թվում՝ զանգահարել թեժ գիծ,
  5. Հավաքի մասնակիցը պարտավոր չէ հավաստի համարել ոստիկանության աշխատակցի բանավոր պարզաբանումները, պահանջները կամ խոսքերը՝կարող է պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր,
  6. Անձը իրավունք ունի չստորագրել ոչ մի փաստաթուղթ, չտալ որևիցե ցուցմունք, բացատրություն կամ հայտնել այլ տեղեկատվություն։ Ցանկացած գործողություն կատարելիս անհրաժեշտ է խորհրդակցել փաստաբանի կամ իրավաբանի հետ,
  7. Անձը իրավունքը ունի ստանալու անհրաժեշտ բժշկական օգնություն հենց ոստիկանության բաժնում, վնասվածքների դեպքում պահանջել անհապաղ բուժզննություն,
  8. Ոստիկանության ծառայողին արգելվում է սպառնալ, վիրավորել, խոշտանգել քաղաքացուն կամ որևէ կերպ նսեմացնել նրա պատիվն ու արժանապատվությունը,
  9. Վարչական իրավախախտման վերաբերյալ ոստիկանության կողմից արձանագրություն կազմվելու դեպքում խորհուրդ է տրվում չստորագրել այն: