կարևոր
1410 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-07 13:19

Թող դեկտեմբերի 7-ը Հայաստանի համար լինի նաև հույսի և հպարտության օր. Ջոնաթան Լաքոթ

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի տարելիցին:

«Դեկտեմբերի 7, 1988 թ., 11,

Սպիտակից մինչև Լենինական երկիրը ցնցվեց:

Ջերմագույն մտքերով նրանց հետ եմ, ովքեր իմ` Հայաստան կատարած այցի ընթացքում համաձայնեցին այս օրվա հուշերը ինձ ներկայացնել, այն օրվա, երբ մեկ րոպեի ընթացքում մարդիկ կորցրին բոլոր նրանց, ովքեր թանկ էին իրենց համար:

Ես հիանում եմ հիանում եմ նրանց ուժով, որ թույլ տվեց ոտքի կանգնել և կյանքի սովորական հունին վերադառնալ: Թող Սգո այս օրը՝ դեկտեմբերի 7-ը, Հայաստանի համար լինի նաև հպարտության և հույսի օր»,- գրել է նա: