կարևոր
1311 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-07 13:06

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանրապետության նախագահին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: