24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաականային միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզության և տեղանքի ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում:
Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ տեղանքի ականազերծում են իրականացրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրահաղորդման գծերի հենարանների շուրջ: Մաքրվել է 3,4 հա տարածք և 2,2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և դուրս է բերվել 96 պայթյունավտանգ առարկա:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 60 հա տարածք, 20 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 1250 պայթուցիկ նյութ:
Զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել զորավարժարան, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգությունը: