1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետից տուժած Գյումրի, Շիրակամուտ, Սպիտակ և Վանաձոր։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ժամը 11:41-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի մատուցվող պատարագին և ծաղկեպսակի զետեղմամբ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։
Այնուհետև նա ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ (Նալբանդ) գյուղ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն։
Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։