Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ նախօրեին Երեւանից Ստեփանակերտ է վերադարձել եւս 859 արցախցի:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ նոյեմբերի 14-ից մինչ օրս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34 հազար մարդ: