կարևոր
1421 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-07 10:30

Հնդկաստանի հարավում ավելի քան 300 մարդ Է հոսպիտալացվել անհայտ հիվանդության պատճառով

Հնդկաստանի հարավում ավելի քան 300 մարդ Է հոսպիտալացվել անհայտ հիվանդության պատճառով

Հնդկաստանի Անդհրա-Փրադեշ նահանգի Էլուրու քաղաքում մեկ բնակիչ մահացել է անհայտ հիվանդությունից, եւս 315 քաղաքացի հոսպիտալացվել է նույն հիվանդության ախտանշաններով: Այս մասին հայտնում է ТАСС–ը՝ հղում անելով The Hindu թերթին։

Անհայտ հիվանդության ախտանշաններով բնակիչները հիվանդանոց են տեղափոխվել շաբաթ օրը, եւ կիրակի երեկոյան նրանց թիվը հասել է 315-ի: Հոսպիտալացվածների թվում են 46 երեխա եւ 70 կին:

Բժիշկների տվյալներով՝ հիվանդների մոտ նկատվում են ուշագնացություններ, գլխապտույտ, գլխացավ եւ էպիլեպսիայի ախտանշաններ: Մեծամասնության մոտ վիճակը մնում է կայուն։

«Հիվանդների մոտ կորոնավիրուսային հարուցիչ չի հայտնաբերվել։ Նրանց ջրի, սննդամթերքի եւ արյան նմուշներն ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության»,-հայտարարել են տեղական առողջապահական մարմինների ներկայացուցիչները։

Չեն բացառում, որ զանգվածային վարակ է տեղի ունեցել օդի աղտոտվածության կամ անորակ մթերքի օգտագործման հետեւանքով։