Դեկտեմբերի 6-ին ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող տարհանվածների հերթական ավտոբուսներն են ուղեկցել: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից։
Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր տեղափոխվել է 859 մարդ։ Ավտոբուսների ընթացքն իրականացվել է ռուս խաղաղապահ զորախմբի եւ ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 34 հազար տարհանված։