կարևոր
3152 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-06 22:43

Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեր-Պետրոսյանն այսօր իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։

Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Տեր-Պետրոսյանը միայնակ Նիկոլին հակադրում է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով հանրային լայն շրջանակներին։ ՈՒ հատկանշական է՝ Տեր-Պետրոսյանն իբրեւ հանրային հակամարտության օրինակ նշում է «Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին»։ Հավատա՞նք մեր աչքերին։ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արյունալի հակամարտության օրինակ մոռանում է հիշատակել 2008 թվականի մարտի 1-ը։ ՄԱՐՏԻ 1-Ը։ 10 ԶՈՀԸ։ Թե՞ ինքնահռչակ «պապիկը» մոռացել է դա։

Նա պարզապես, վերջին անգամ փորձում է տարանջատվել իր հոգեզավակ Նիկոլից, Նիկոլի արյունարբու առայժմ իրավական գնահատականներ չստացած «ենթադրյալ» գործողություններից։

Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգեւոր հայրը։ Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»: Քանի՞ հոդված է գրվի Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլի 2008 թվականի մարտմեկյան արյան գինարբուքը մասին։ Ոչ մեկի։ Ու այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։ ՀԱՍՏԱՏ։ Եթե Նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։ Հուսամ՝ այս անգամ Նիկոլին դա անելու քայլը Աննան չի արգելակի, լուծման բանալին կգտնի։ (Թիմակիցների մասին չեմ խոսում, առնետների գործը ինքնափրկության անհաջող փորձերն են)։ Կնոջ բնազդը, ընտանիքի մոր, ինքնապաշտպանական, կանացիության գործոնը կգերիշխի։ Հանուն հայության, Հայաստանի, իր ընտանիքի հոգու ու ֆիզիկական փրկության։ Այս անգամ կհասկանան, որ «պապիկի» հոգը չեն ընտանիքն ու ընտանիքի անդամները»: