կարևոր
3844 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-06 22:31

Վազգեն Մանուկյանի խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկած եւ Վազգեն Մանուկյանին որպես վարչապետի միասնական թեկնածու ներկայացրած արտախորհրդարանական եւ խորհրդարանական ուժերը ավարտեցին իրենց հանրահավաք-երթը համացանցում ակտիվ սկեց շրջանառվել մի տեսանյութ, որում իբրեւ թե Վազգեն Մանուկյանը ազգաբնակչության 10 տոկոսին անվանում է անասուններ:

Պարզվում է, այդ տեսագրությունն արվել է դեռեւս 2017 թվականին , երբ Մանուկյանը դեռեւս Հանրային խորհրդի նախագահն էր: Ավելին՝ նա այդ ձայնագրության մեջ խոսում է ընտանեկան բռնության մասին, եւ այդ բռնությունն իրենց ընտանիքում իրականացնողներին է քննադատում: