կարևոր
2313 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-06 20:43

Մահացու ելքով վթար Սյունիքի մարզում. կամազը բախվել է հողաթմբին եւ կողաշրջվել

Մահացու ելքով վթար Սյունիքի մարզում. կամազը բախվել է հողաթմբին եւ կողաշրջվել

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ից 15:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 340 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ԿԱՄԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ու կողաշրջվել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կապանի և Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: