կարևոր
1671 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-06 21:23

Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00, առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ)։

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության, այնպես էլ կապալառու կազմակերպության աշխատակիցների ցուցումներին»: