կարևոր
1896 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-06 17:34

Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան շնորհավորական ուղերձ է հղել փաստաբանի օրվա առիթով. 

«Սիրելի՛ փաստաբաններ,

Շնորհավորում եմ ձեզ փաստաբանի օրվա առիթով:

Փաստաբանի մասնագիտական հեղինակությանն ու փաստաբանության նկատմամբ վստահությանը պետք է աջակցենք բոլորս:

Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը: Այս կերպ է փաստաբանի աշխատանքը դառնում արդյունավետ մեզնից յուրաքանչյուրին վերաբերող կոնկրետ գործերով ու սկսում ծառայել ողջ երկրում իրավունքի գերակայության վերջնական հաստատման նպատակին:

Փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում:

Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող նրանց պրոֆեսիոնալ ազդեցությամբ»: