կարևոր
1431 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-06 17:03

«Արարատ-Արմենիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին

«Արարատ-Արմենիա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում մրցեցին «Փյունիկ»-ը և «Արարատ-Արմենիա»-ին:

Հայաստանի նախորդ երկու տարիների չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ նվազագույն հաշվով: 11 մետրանոց հարվածն իրացրեց Լիման և դարձավ իր թիմի հաղթական գնդակի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է 18 միավորով, սակայն նույնքան միավոր ունի նաև «Ալաշկերտ»-ը: Բայց «Արարատ-Արմենիա»-ն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: