06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 6-ին` ժամը 10:15-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տերյան փողոցի թիվ 48/1 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Շավարշ Ա․, ծնված 1996 թ.) և «BMW» (վարորդ՝ Մուշեղ Ղ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Սուրիկ Ա․-ին (ծնված 1968 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: