24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ֆրանսիայի կառավարությունը մերժել է խորհրդարանի ստորին պալատի ընդունած որոշումը Լեռնային Ղարաբաղի անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտության մասին:
Որոշումը պարտադիր ուժ չուներ, խորհրդատվական կերպով կառավարությանը կոչ է արվում ճանաչել Ղարաբաղի անկախությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, այս բանաձևում արձանագրվում էր նաև Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձականների տեղակայման փաստերը։