կարևոր
2727 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-06 15:32

Ազատ է արձակվել բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր անող անձը. գլխավոր դատախազի խորհրդական

Նոյեմբերի 6-ին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբարահամյանը տեղեկացրեց, որ բռնության, բռնության գործադրումն արդարացնող և ատելության շեշտադրումներով կոչեր պարունակող տեսանյութում երեւացող անձը հանցավոր արաքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Խոսքը ամենայն հավանականությամբ, ֆեյսբուքյան օգտատեր Ռուստամ Ավագյանի մասին է, ով ֆեյսբուքյան իր էջում դատախազության հաղորդագրությունից կարճ ժամանակ անց տեղադրել է մի տեսանյութ, որտեղ նա հայտնում է, որ իրեն ազատ են արձակել: Ամենայն հավանականությամբ, փոխվել է նրա խափանման միջոցը:

Ավելի ուշ էլ՝ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբարահամյանը մեկ այլ գրառմամբ հաստատեց այն, որ տվյալ անձն ազատ է արձակվել: «Հավելումն այսօր տվածս՝ տեսաուղերձում բռնության կոչեր անող անձին ձերբակալելու մասին տեղեկատվության, ուզում եմ նշել, որ քիչ առաջ պարզեցի, որ նա ազատ է արձակվել՝ ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման հիման վրա։ Այսուհանդերձ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է»,- գրել է Աբրահամյանը։

 Հիշեցնենք, որ ՀՀ Դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին առհասարակ, և հատկապես վերջին շրջանում հանրապետությունում առկա հանրային լարվածության մթնոլորում, ձեռնպահ մնալ հանրային պառակտման տանելուն, բռնությունները որպես հասարարական հարաբերությունների վրա ազդելու միջոց կիրառելուն, ինչպես նաև ժողովրդին հատվածականացնելուն, վերջինիս մի մասին պիտակավորելուն, վիրավորելուն, նրանց նկատմամբ ատելություն սերմանելուն ուղղված անընդունելի և խիստ վտանգավոր վարքագծից: