կարևոր
1966 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-06 14:51

Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը

Մահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։

Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ․-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։  1962թ․-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում եւ մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։

2003թ․-ին դերասանն արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ «Ոսկե մեդալ»-ի։