կարևոր
712 դիտում, 1 տարի առաջ - 2020-12-06 11:39

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Ստեփանակերտում շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը

Արեւելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) շարունակում է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկներն ընդունել են տեղի ավելի քան 40 բնակչի։ Խորհրդատվություն, զննում և բժշկական օգնություն ցուցաբերվել են թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագիտացված մասնագետների կողմից՝ տեղակայված շարժական հիվանդանոցում:

Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ: