562 դիտում, 2020.12.06 00:10

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում դեկտեմբերի 5-7-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին և 7-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ: Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +6, երեկոյան՝ +3 աստիճան տաքություն։