374 դիտում, 2020.12.05 23:12

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանեց Բուլղարիա

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ժամանեց Բուլղարիա

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք:

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Վառնայում դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումները: Ազգային թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․

 

Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա

Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի», Պորտուգալիա

Սարո Գալստյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա

Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան

Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա

Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան

Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան

Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս

Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան

Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան

Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին, կկայանա Բուլղարիա-Հայաստան առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին։