Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել են Բուլղարիայի Վառնա քաղաք:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Վառնայում դեկտեմբերի 6-ին և 9-ին կկայանան ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումները: Ազգային թիմը մրցավայր է մեկնել հետևյալ կազմով․
Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ», Ռուսաստան
Լուան Մյուլլեր Բարբոսա – «Ֆունդաո», Պորտուգալիա
Էմին Ղարաբեքյանս - «Մոբելկարիմի», Պորտուգալիա
Սարո Գալստյան - «Լեո»
Անդրանիկ Կարապետյան - «Լեո»
Գարեգին Մաշումյան - «Լեո»
Հակոբ Ուզունյան - «Լեո»
Կելսոն Վինիսիուս - «Բեթուն», Ֆրանսիա
Վիկտոր Դե Սոուզա – «Լյուբավա», Լեհաստան
Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն», Ֆրանսիա
Դավիթ Ասլանյան – «Սիպար», Տաջիկստան
Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» Նովոսիբիրսկ, Ռուսաստան
Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900», Բելառուս
Վլադիմիր Սանոսյան – «Դինամո» Սամարա, Ռուսաստան
Արթուր Մելքոնյան – «Ստալիցա», Բելառուս
Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա-Կ», Ռուսաստան
Դեկտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ին, կկայանա Բուլղարիա-Հայաստան առաջին հանդիպումը։ Պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին։