կարևոր
2863 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-05 22:35

Մասիսի քաղաքապետը կոչ է անում համայնքների ղեկավարներին միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կոչ է անում համայնքների ղեկավարներին միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Նա ֆեսյբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին: Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները:

Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության»։