«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: Այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների:
Իսկ մինչ այս էլ՝ այսօր ժամը 15-ից Երևանի ազատության հրապարակում մեկնարկեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, որի ընթացքում ի թիվս այլ քաղաքական, հոգեւոր, մշակութային գործիչների ելույթ ունեցավ նաեւ մեկ տասնակից ավելի քաղաքական ուժերի կողմից ներկայացված վարչապետի միասնական թեկնածու, Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը եւ ներկայացրեց Հայաստանի այս դժվարին դրությունից դուրս բերելու իր տեսլականը:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: