12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 5-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ակնալիճ գյուղի Հոկտեմբերյան փողոցի թիվ 36 շենքի դիմաց «Mercedes C 240» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Մ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից հողատարածք:
Փրկարարները Արամ Մ․-ին և ուղևոր Սևակ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը։ Տուժածները հոսպիտալացվել են Արմավիր քաղաքի ԲԿ։