1698 դիտում, 2020.12.05 20:49

Ռուսական մամուլի արձագանքը այսօր Երևանում տեղի ունեցած Հայրենիքի փրկության հանրահավաքին

Ռուսական մամուլի արձագանքը այսօր Երևանում տեղի ունեցած Հայրենիքի փրկության հանրահավաքին

Ռուսական միջազգային Russia todayը գրում է՝ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ու հայտնում, որ հանրահավաքը հեռուստաընկերությունը ուղիղ է հեռարձակել։

Հանրահավաքի վայրից մանարմասներ է հաղորդել ռուսական խոշորագույն ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, լուրը վերնագրելով, որ ընդդիմությունը Փաշինյանին վերջնաժամկետ է ներկայացրել։

«Կոմերտսանտ» թերթը մեջբերել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքերը, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա մինչեւ երեքշաբթի ժամը 12։00-ն։ Թերթը նշել է, որ Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մի քանի տասնյակ հազար քաղաքացի։

Հանրահավաքի լայնածավալ լինելու փաստն արձանագրել է նաեւ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության թղթակիցը, հաղորդելով, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ ժամանում են Ազատության հրապարակ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գործակալությունն անդրադարձել է ելույթ ունեցողների խոսքերին, նաեւ հայտնելով, որ նախաքննական մարմիններն իրենց գործունեությամբ խոչընդոտում են ընդդիմությանը։

Հանրահավաքի մասին հրապարկումներ կան նաև այլ հրատարակություններում։

Ֆոտոշարք