«Ռոմայի» կայքում ավարտվել է նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հարցման արդյունքներով ճանաչվել է Հռոմի «Ռոմայի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող:
Ամսվա լավագույնի կոչմանը Մխիթարյանից բացի հավակնում էին Լեոնարդո Սպինացոլան, Պեդրո Ռոդրիգեսն ու Ռոջեր Իբանեսը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն անցած ամսվա ընթացքում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինեակ: