378 դիտում, 2020.12.05 19:58

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ճանապարհներին աղով, ավազով մշակման աշխատանքներ են

Դիլիջանի ոլորաններում մառախուղ է. ճանապարհներին աղով, ավազով մշակման աշխատանքներ են

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում ձնախառն թույլ անձրև է տեղում։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։