Թուրքիայի Անթալիայիում 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամով 16:44-ին: Էպիկենտրոնը եղել է Միջերկրական ծովում ՝ Անթալիա նահանգի Գազիպասա քաղաքի մոտակայքում:
Նախնական տվյալներով՝ զոհեր կամ ավերածություններ չկան: