618 դիտում, 2020.12.05 18:34

«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց վարչապետին` հրաժարական ներկայացնելու համար

«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց վարչապետին` հրաժարական ներկայացնելու համար

«Հայրենիքի փրկության շարժում»-ը մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ տվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնելու համար: Այս մասին կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած հավաքի ընթացքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք մինչև երեքշաբթի, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի ու հեռանա»,- ասաց Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե մինչ այդ ժամկետը Փաշինյանը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները: