1172 դիտում, 2020.12.05 17:46

Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. պետք է մաքրել այդ դաշտը. Վազգեն Մանուկյան

Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր. պետք է մաքրել այդ դաշտը. Վազգեն Մանուկյան

Այսօր շատ կարեւոր հարց է Հայաստանի մթնոլորտի առողջացումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը:

«Դա միայն այն չէ, որ եկեք իրար հետ ավելի բարի լինենք: Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը»,-ասաց նա:

Մանուկյանը նկատեց, որ մեր առջեւ ինչքան մեծ խնդիրներ  դնենք, այնքան ավելի միասնական կլինենք. «Ամեն մի պարտությունից սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտի կանգնենք, նորցին ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ եւ նորից  մտնենք հաղթանակած ժողովուրդների շրքը: Խոչնդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչնդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»: