կարևոր
2320 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-05 17:36

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ: Այս մասին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Համապետական մեր հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Նորից խնդրում եմ բոլորիդ, զգույշ մնալ ցանկացած սադրանքից, սադրանքի դեպքում տեղյակ պահել ոստիկանությանը, երթուղու ընթացքում կոչ անել միանալ մեր բոլոր հայրենակիցներին»,- ասաց Մանուկյանը: