Ոստիկանները, որոնք հլու-հնազանդ կատարում են Նիկոլ Փաշինյանի հրահանգները, վաստակում են երկու բան. մեկը ժողովրդի զայրույթը, քննադատությունը, հայհոյանքը, եւ երկրորդը, որ վաստակում են, վարչախպետի կողմից երբեմն-երբեմն պարգեւատրումները: Այս մասին դեկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հնրահավաքի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը՝ հավելելով. «Բայց վստահ եմ, որ այս ընթացքով նրանք դժվար թե այդ շքանշանները կարողանան կրել իրենց կրծքերին»:
Նա տեղեկացրեց, որ հանրահավաքից կես ժամ առաջ վանդույթի համաձայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ-ից հրավիրել են հարցաքննության, հետեւաբար դժվար թե նա հասցնի մասնակցել հանրահավաքին:
Գեղամ Մանուկյանը կոչ արեց կրել դիմակներ՝ կապված կորոնավիրուսի վարակի տարածման հետ:
«Եթե կլինեն սադրանքներ, կոչ ենք անում չդիմել ինքնագործունեություն, խնդրում ենք տեղեկացնել ոստիկաններին»,-ասաց նա:
Վերջում Գեղամ Մանուկյանը առաջարկեց բացի «Նիկոլ դավաճան»-ից եւս մեկ բան վանկարկել. «Առանց Նիկոլ Հայաստան»: