կարևոր
4670 դիտում, 2 տարի առաջ - 2020-12-05 15:39

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը ևս Ազատության հրապարակում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին. նա այս պահին Ազատության հրապարակում է։

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ես շատ տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝  գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք: Հպարտությունը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում»,-ասաց Տեր Հովհաննեսը:

Լուսանկարները ՝ 168․am-ի։

Ավելի վաղ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել էր Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի: