508 դիտում, 2020.12.05 14:52

Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է

Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայությունում է: Ծառուկյանը ԱԱԾ մուտք գործելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ կանչվել է ընտրակաշառք բաժանելու գործով:

«Ընտրակաշառքի գործով են կանչել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը ևս մեկ ծանուցագիր ուղարկել Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 14:30-ին լրացուցիչ հարցաքննության հրավիրելու վերաբերյալ:

«ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով, դուք կանչվում եք որպես մեղադրյալ լրացուցիչ հարցաքննության»,- նշվել է ծանուցման մեջ: