450 դիտում, 2020.12.05 12:32

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել․ Աջափնյակի թաղապետ Թելման Թադևոսյան

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել․ Աջափնյակի թաղապետ Թելման Թադևոսյան

Աջափնյակի թաղապետ Թելման Թադևոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին Թադևոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,

աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:

Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:

Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։