1086 դիտում, 2020.12.05 09:43

Արցախում ականզերծման նպատակով առաջին անգամ գործարկվել է «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը

Ականազերծման «Ուրան -6» ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է ԼՂ տարածքների ականազերծման գործում՝  ՌԴ  ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռոբոտի օգնությամբ արդեն ուսումնասիրվել է Խոջալու բնակավայրի տարածքում տեղակայված շուրջ 8 հա տեղանք:

Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների մակերեսը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ: Օպերատորը կարող է կառավարել համալիր հեռանալով մինչեւ 800 մետր (սարքի վրա կա 4 բարձր հստակությամբ տեսախցիկներ)։

«Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողի մեջ գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում:

Ֆոտոշարք