Ականազերծման «Ուրան -6» ռոբոտն առաջին անգամ օգտագործվել է ԼՂ տարածքների ականազերծման գործում՝ ՌԴ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողների կողմից: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռոբոտի օգնությամբ արդեն ուսումնասիրվել է Խոջալու բնակավայրի տարածքում տեղակայված շուրջ 8 հա տեղանք:
Հեռահար կառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների կիրառումը թույլ է տալիս ավելացնել ականազերծվող տարածքների մակերեսը՝ ապահովելով անձնակազմի անվտանգությունը ականազերծման ժամանակ: Օպերատորը կարող է կառավարել համալիր հեռանալով մինչեւ 800 մետր (սարքի վրա կա 4 բարձր հստակությամբ տեսախցիկներ)։
«Ուրան-6» համալիրի աշխատանքի ընթացքում հողի մեջ գտնվող ռազմամթերքը վնասազերծվում է պայթեցման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում: