386 դիտում, 2020.12.05 09:25

ԼՂ-ում ականազերծվել է մոտ 50 հա տարածք․ ՌԴ ՊՆ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ԼՂ-ում ականազերծվել է մոտ 50 հա տարածք․ ՌԴ ՊՆ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՌԴ ՊՆ ինժեներական ստորաբաժանումները Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի երկայնքով ականազերծման աշխատանքներ են իրականացրել։ Մեկ օրում մաքրվել է 4․8 հա տարածք, 2․5 կմ ճանապարհ, հայտնաբերվել ու ոչնչացվել է 35 պայթյունավտանգ առարկա։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

ԼՂ-ում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է մոտ 50 հա տարածք, 17 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 1150 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, ռազմամթերքը դուրս են բերվում հատուկ տարածքներ և չնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։

Ֆոտոշարք