4006 դիտում, 2020.12.05 09:14

Արավուսի գյուղապետը իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արավուսի գյուղապետը իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նունե Արզումայնաը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես պապայիս կողմից Գորիսի Արավուս գյուղից եմ արմատներով: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ Արավուսի գյուղապետը՝ իմ Արգամ հոպարը, իր ջոկատով գնացել է բանակցելու ադրբեջանցիների հետ ու նրանց համոզում է, որ առաջ չգան...Միայնակ հսկում են Թուրուսի խութը, որն, ի դեպ, թե՛ ռազմական, թե՛ ստրատեգիական առումով կարևոր նշանակություն ունի և այդ հենակետից կարող են ցանկացած ոտնձգություն կատարել:Չկա պետական որևէ կառույցի աջակցություն:

Ուզում եմ հասկանալ՝ պետական կառույցներն ինչ են անում հիմա, ուզում եք վերջնական, Գորիսի գյուղերը դատարկելով, առաջ գան թուրքերը: Քիչ առաջ էլ խոսեցի գյուղապետի հետ, մարդիկ կանգնել են փաստի առաջ, 33 հոգով ջոկատ են կազմել ու տարրական պայմանները չունեն: Մեկ Ուազ մակնիշի ավտոմեքենա գոնե տրամադրեք, որ կարողանան պատշաճ կերպով հերթափոխն իրականացնել:

Արավուսում են բնակվում իմ հորեղբայրները, հորաքույրը, բազմաթիվ ընտանիքներ՝ բոլորին վերացրեք, որ հանգիստ շնչեք....»